News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Բաքվի Խազար թաղամասում երեք ոստիկան և մեկ քաղաքացիական անձ է սպանվել հարձակվողին ձերբակալելու փորձի ժամանակ, հայտնում է Ադրբեջանի ՆԳՆ-ն և գլխավոր դատախազությունը համատեղ հայտարարության մեջ։

«Դեպքը տեղի է ունեցել հունիսի 24-ին Բաքվի Խազարի շրջանի Շուվալան գյուղում։ Բազմիցս դատապարտված և ներկայումս հետախուզման մեջ գտնվող Ռովշան Ալլահվերդիևը զինված դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին, երբ նրանք փորձել են բերման ենթարկել նրան։ Դիմադրելիս Ալլահվերդիևը սպանել է երեք ոստիկանի և մեկ քաղաքացիական անձի»,- ասվում է զեկույցում։

Իրավապահները նշում են, որ Ալլահվերդիևը փորձել է թաքնվել իր հետ գտնվող ընտանիքի անդամների հետևում, իսկ հետո, օգտվելով առիթից, Լանկաստերի կարաբինից կրակ է բացել ոստիկանների վրա։ «Ոստիկանության ձեռնարկած պատասխան միջոցառումների արդյունքում կրակողը սպանվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ