News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

«Ադրբեջանի նախագահը տարբեր է դարձրել իր խոսքը ներքին ու արտաքին լսարանների համար:

Ներքին լսարանին ուղղված նրա խոսքն ընդգծված ագրեսիվ է ու թշնամանական` ի տարբերություն արտաքին լսարան»,- ասում է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Նա նշում է, որ նա թշնամանքի ներքին քարոզով ապահովում է իր քաղաքական կյանքի երաշխիքներ ու ստեղծում է իր համար «պատեհ» պահի Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի հիմքեր:

«Իրականում, ադրբեջանական կողմից խաղաղության ձգտումը մոլորեցնող է, խաբկանք:

Այն արտաքին աշխարհին մոլորեցնելու համար է»,- համոզմունք է հայտնում Ա. Թաթոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ