News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Լիբերիայի դրոշի ներքո նավարկող հունական Transworld Navigator նավը ենթարկվել է «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հութիների գրոհին Կարմիր ծովում, վնասվածքը միջին ծանրության է, նավի անձնակազմի անդամները թեթեւ վնասվածքներ են ստացել։ Այս մասին կիրակի տեղեկացրել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«Անձնակազմը տեղեկացրել է [անձնակազմի անդամների] աննշան վնասվածքների եւ այն մասին, որ նավը ստացել է միջին ծանրության վնասվածքներ եւ շարունակել է ճանապարհը»,- նշվել է հրամանատարության X-ի հաղորդագրությունում։

CENTCOM-ի տվյալներով՝ գրոհն այս նավի դեմ չորրորդն էր։ Վերջին անգամ Transworld Navigator-ը նավահանգիստ է մտել Մալայզիայում։

Ավելի վաղ Եմենի հութիները տեղեկացրել էին նավի գրոհի ենթարկվելու մասին։ Խռովարար շարժման ներկայացուցչի խոսքով՝ նավը գրոհի է ենթարկվել վերջրյա հեռավար նավակի կողմից, ինչի հետեւանքով «նավի դեմ ուղիղ խոցում է կատարվել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ