News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
Տեսնել լրահոսը

Նոր համալիր՝ Հայաստանում ՏՏ ոլորտի և այլ զարգացող ոլորտների մասնագեների ապրելակերպի, աշխատանքի և ժամանցի էկոհամակարգ՝ զբսայգիներով, սպորտային համալիրով, խանութներով, բիզնես և ժամանցի կենտորններով… Սա Երևանում առաջին «քաղաք՝ քաղաքում» կոնցեպտով նախագիծը կլինի՝ քաղաքաշինական ներդրումային «Ռենշին» ընկերության «Skyline» բացառիկ համալիրը։ Բաղրամյան-Օրբելի հատվածում գտնվող այս նախագծի կառուցման ավարտը նախատեսվում է 2026-ի վերջում։

NEWS.am-ը որոշեց պարզել, թե ինչ է իրենից ներկայացում «Skyline» նախագիծը, ինչով է այն տարբերվում «սովորական» բնակելի նորակառույց համալիրներից, արդյոք այն խնդիրներ կստեղծի մեր՝ առանց այդ էլ ծանրաբեռնված քաղաքում։

Ինչ է «քաղաք՝ քաղաքում» կոնցեպտը, և արդյոք այն նոր խցանումների պատճառ կդառնա

Նոր բարձրահարկերի կառուցման մասին տեղեկատվությունը քաղաքի ներսում և հատկապես կենտրոնից ոչ հեռու, շատերի մոտ մի միտք է առաջացնում՝ «խցանումներ։ Խցանումներն ավելի կշատանան, չէ՞ որ կավելանան նոր բնակիչներ, իսկ հարակից փողոցներում՝ մեքենաները»։ 

«Սովորական» բնակելի համալիրների պարագայում այս մտահոգությունն արդարացված է։ Իրավիճակը բոլորովին այլ է «քաղաք՝ քաղաքում» կոնցեպցիայի դեպքում։ Պատահական չէ, որ նման բնակելի թաղամասերը հրաշալի լուծում են համարվում խիտ բնակեցված քաղաքներում։ Նման կոնցեպտով այժմ թաղամասեր են կառուցվում Եվրոպայում, Արևելքում՝ մասնավորապես Չինաստանում։

«Քաղաք՝ քաղաքումը» հետաքրքիր ժամանակից կոնցեպցիա է, որը համայնքային կառուցապատման նոր մշակույթ է և ներառում է քաղաքային բոլոր ենթակառուցվածքները մեկ թաղամասի շրջանակներում՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ է հարմարավետ կյանքի համար։ «Skyline»-ի դեպքում 35 000 քմ տարածում՝ բացի հինգ 35 հարկանի շենքերից, լինելու են բիզնես և ժամանցի կենտրոններ՝ այդ թվում կինոթատրոն, մարզասրահ, կրթական կենտրոններ, խանութներ, ռեստորաններ, սրճարաններ, նույնիսկ սեփական առաջնային առողջապահության կենտրոն: Նախագիծն ունենալու է նաև 1 հա կանաչ տարածքներ՝ զբոսայգիներ և պուրակներ, մանկական զարգացման կենտրոններ, միջազգային դպրոց, հասարակական և զբոսաշրջային նշանակության գոտիներ։

Թաղամասի բնակիչները և հարակից թաղամասերի բնակիչները (նոր թաղամասի ենթակառուցվածքները բաց են լինելու՝ հանրային օգտագործման համար) կկարողանան տանը մոտ ժամանցն անցկացնել, նաև աշխատել։ Նման մոտեցման շնորհիվ՝ թաղամասը ոչ միայն չի ծանրաբեռնի հարակից փողոցները, այլև հակառակը՝ դրանք կբեռնաթափի, չէ՞ որ Կենտրոն գնալու անհրաժեշտություն ավելի քիչ կլինի։

Ավելին, որևէ տեղ գնալու համար բոլորովին պարտադիր չէ սեփական մեքենան ունենալ և դժվարություններ ունենալ կայանատեղի գտնելու հարցում։ «Skyline»-ում ևս մի հետաքրքիր նորարարություն են ներկայացում՝ սեփական շաթըլներ, որոնք թաղամասը կկապի կենտրոնի հետ՝ կանոնավոր երթուղով։ Նաև կլինի car-sharing` համալիրին պատկանող մեքենաներով։ Թե՛ շաթըլները, թե՛ մեքենաները սկզբունքային որոշմամբ լինելու են էլեկտրական։

Երևանի և Հայաստանի համար «քաղաք՝ քաղաքում» կոնցեպցիան, իհարկե, նոր է։ Սակայն դրա գլխավոր հատակագիծը, բոլոր ճարտարապետական լուծումները (այդ թվում ֆասադները, էքստերիերը, հասարակական, ժամանցի զոնաները և լանդշաֆտային դիզայնը) նախագծում է «քաղաք՝ քաղաքում» կոնցեպտով թաղամասերի նախագծման համաշխարհային առաջատար, նյույորքյան Laguarda Low ճարտարապետական բյուրոն։ Եվ դա նշանակում է, որ նոր թաղամասը համապատասխանելու է համաշխարհային լավագույն փորձին, և նոր քաղաքաշինական միտումներին, իսկապես հարմարավետ է լինելու՝ բնակիչների համար։

«Միջազգային խոշոր առաջատար ընկերությունների հետ համագործակցությունը շատ պարտավորեցնող է, քանի որ ենթադրում է բարձր պրոֆեսիոնալիզմ նաև պատվիրատուի թիմում։ Հենց այդ նպատակով մենք արտերկրից ներգրավում ենք արդեն երկար տարիների փորձ ունեցող մասնագետների և ներդրում ենք անում մեր թիմի որակարովման բարձրացման մեջ»,- News.am-ի հետ զրույցում նշեց «Ռենշին» ընկերության օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը։

35 հարկ. Հայաստանում ամենաբարձ շենքե՞րը

NEWS.am-ի տեղեկություններով՝ ներկայումս Երևանի ամենաբարձր շենքը 21-հարկանի է, և «Skyline»-ի 35-հարկանի շենքերն ամենաբարձրը կլինեն ոչ միայն մեր քաղաքում, այլև ամբողջ Հայաստանում։

«ARUP ընկերությունը, որը նախագծում է «Skyline»-ի կրող կոնստրուկցիաները, միայն վերջին 10 տարում նախագծել է մոտ 30 երկնաքեր՝ 70-130 հարկայնությամբ, այդ թվում՝ նաև բարձր սեյսմիկ ակտիվության գոտիներում։ Ընկերութան բարդ ինժեներական կոնստրուկցիների նախագծման պորտֆելը ներառում է մոտ 80 շենք։ Մեր «Skyline»-ի նախագիծը ղեկավարում է պարոն Մաուրիցիո Տեորան, որը բացի նրանից որ ունի ավելի, քան 30 տարվա փորձ՝ Arup ընկերության Իտալիայի գրասենյակի ղեկավարն է, նաև Միլանի պոլիտեխնիկական և Հարավային Ուելսի համալսարանի պրոֆեսոր դասախոս է։ Նա աշխատել է աշխարհի տարբեր մասերում գտնվող, ամենայուրահատուկ նախագծերի վրա՝ համագործակցելով աշխարհի ամենաանվանի ճարտարապետների հետ։ Այնպես որ, մենք ապահով ձեռքերում ենք»,- ասաց Լևոն Կասպարովը

Շենքերի կրող կոնստրուկցիայի նախագծման պատասխանատուն անգլիական Arup ընկերությունն է, որը համաշխարհային առաջատարն է ամենաբարդ ինժեներական կառույցների նախագծման և բարձր սեյսմակայություն ապահովող կոնստրուկցիաների մշակման հարցում։

Թե՛ կառուցապատման, թե՛ հետագա շահագործման ընթացքում համալիրում ապահովվելու է բարձր էներգաարդյունավետություն և առավելագույնս պահպանվելու են բնապահպանական նորմերը։ Arup-ի առաջադեմ թիմը նախագծելիս հաշվի է առնում նույնիսկ առաջիկա տարիներին գլոբալ տաքացման հետևաքները և կլիմայական փոփոխությունները։

Ինտերիերի դիզայնը ևս վստահվել է միջազգային դիզայներական ընկերության։ Բոլոր բնակարանները շահագործման են հանձնվելու ամբողջովին վերանորոգված։ Եվ եթե շատ դեպքերում բնակիչները, նորակառույց տեղափոխվելով, ստիպված են լինելում եղածը փոխարինել ավելի բարձրակարգ նյութերով, այս դեպքում նման անհրաժեշտություն չկա։ Վերանորոգումն, անխոս, կատարվելու է բարձրակարգ նյութերով։ Ավելին՝ տեղադրված է լինելու նաև ներկառուցվող կահույքը։

Ներդրում քաղաքի և նույնիսկ կրթության զարգացման մեջ

Առաջիկա 3 տարիների ընթացքում «Ռենշին» ընկերությունը նախատեսում է «Skyline» նախագծում կատարել ավելի, քան 100 մլրդ դրամի ներդրում։ Նախագծի աշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ դրա իրագործման ընթացքում և դրանից հետո ստեղծվելու է 2000-ից ավել աշխատատեղ՝ տարբեր ոլորտների մասնագետների համար։

Նախագիծը, ընկերության ներկայացուցիչների խոսքերով, հնարավորություն կտա ոչ միայն միջազգային լավագույն փորձը ներդնել Հայաստանում, այլ նաև կունենա կրթական նշանակություն՝ ապագա ճարտարապետների համար, քանի որ համաշխարհային առաջատար ընկերությունների ներկայացուցիչները, Հայաստան գալով, մշտապես նրանց հետ կիսվում են փորձով։

«Միջազգային լավագույն փորձի ներդրումը Հայաստանում, իմ կարծիքով, ոլորտի կարևորագույն նպատակներից է։ Միջազգային նորագույն փորձը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ նոր մոտեցումները, նյութերը, կոնստրուկցիան, նաև իհարկե հաճախորդին և իր պահանջմունքները։ «Ռենշին» ընկերությունում մենք կարևորում ենք նաև այն, որ գիտելիքը միայն մեր նախագծերում չմնա։ Թեև, ինչպես մեր ընկերության փորձն է ցույց տալիս, նոր մոտեցումները թեկուզ մեկ նախագծում, փոխում են նաև ոլորտն ամբողջությամբ։ Այնպես որ, մեր թե՛ այս, թե՛ մյուս նախագծերը նաև որոշակի նոր ու միջդիսցիպլինար գիտելիք են բերում Հայաստան, ինչն անպայման դրական ազդեցություն ունենալու է կառուցապատման ոլորտում»,- ասաց Լևոն Կասպարովը։

02.jpg (362 KB)

03.jpg (215 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակունք գյուղում վարդի ջերմոցներ կկառուցվեն. Ընկերությունը 950 մլն դրամի ներդրում է խոստանում
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 950 մլն դրամի ներդրում...
Երևանի ավագանին հավանություն տվեց «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ-ում 600 մլն դրամի ներդրումային ծրագրին
Երևանի ավագանին 44 կողմ, 1 դեմ, 10 ձեռնպահ ձայներով հավանություն տվեց...
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ