News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Փոսալցման հետ կապված տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության հետ պայմանագիրը լուծվել է, նոր պայմանագիր կկնքվի և կշարունակենք աշխատանքները: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց  Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Արմեն Հարությունյանը։

Նա նշեց, որ մայրաքաղաքի 4 վարչական շրջանում այդ խնդիրը կա և պետք է մեկ անձից գնումներ իրականացվեն, որպեսզի փոսալցումները շարունակեն։

Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը զեկուցեց, որ նախկին տեխհսկողի հետ դեռ ֆինանսական հարցերը չեն լուծել։ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանն էլ նշեց, որ պետք է վերջնական վճարեն այն տեխհսկողին, որի  հետ լուծվել է պայմանագիրը և որին երկու անգամ պարտադրել են քնդել անորակ աշխատանքը։

Եվս երկու վարչական շրջանի ղեկավարներ հայտնեցին որ իրենք էլ պետք է մեկ անձից գնման միջոցով նոր տեխհսկողի հետ պայմանագիր կնքեն, որպեսզի ավարտեն փոսալցման աշխատանքները։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Տեխհսկողության հետ խնդիրն այն է, որ տեխհսկողը մեկ այլ ընկերության հետ էր փոխկապակցված, որը ընդգրկված է եղել սև ցուցակում: Ինքն ի սկզբանե մեզ մոլորության մեջ է գցել, էդքան իրենց դարդը մի լացեք, ամենայն հարգանքով։ Չգիտեմ ովքեր են, կարևոր էլ չէ, բայց մեր խնդիրը մեր աշխատանքները առաջ տանելն է»: Նա հանձնարարեց ընթացիկ շաբաթվա ընթացքում արագ լուծել խնդիրները և հաջորդ շաբաթ շարունակել փոսալցումները. «Էս շաբաթ ավարտեք. Մյուս շաբաթ, որ էս հարցը տրվի, ասեք՝ ֆսյո, ունենք տեխհսկող, աշխատում ենք, լա՞վ»,-ասաց քաղաքապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ