News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում ձեռնարկվել է ոչ սահմանված վայրերում կայանած հնամաշ ավտոմեքենաների հեռացման գործընթաց: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 24-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

«Որոշ վարչական շրջաններում արդեն իսկ ձեռնարկվել են ոչ սահմանված վայրերում կայանված ավտոմեքենաների հեռացման աշխատանքները: Շատ լավ աշխատանք են արել Արաբկիրը, Կենտրոնը: Պետք է մյուս վարչական շրջաններին խնդրեմ նույնպես այդ աշխատանքն իրականացնել: Խոսքը, մասնավորապես, հնամաշ կմախքների մասին է»,-ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ