News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 14-րդ փաթեթը Ուկրաինա ներխուժման պատճառով։

ԵՄ Խորհրդի հաղորդագրությունում ասված է, որ մտցվող սահմանափակումներն «ուղղված են ռուսական տնտեսության այնպիսի թանկ արժեցող հատվածների դեմ, ինչպիսին են էներգետիկան, ֆինանսները եւ առեւտուրը, եւ էլ ավելի են դժվարացնելու ԵՄ պատժամիջոցների շրջանցումը»։

Պատժամիջոցներն առնչվելու են 116 մարդու եւ ընկերության, որոնք «պատասխանատու են այն գործողությունների համար, որոնք խափանում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ անկախությանը»։

Պատժամիջոցներն առնչվել են ռուսական հեղուկացված բնական գազին (ՀԲԳ)։ Սահմանափակումներ են մտցվում եվրոպական նավահանգիստներով դրա տարանցման վրա։ ԵՄ-ը կշարունակի ՀԲԳ գնել Ռուսաստանից, բայց կարգելի դրա վերարտահանումը։ Եվրամիությունը կարգելի նաեւ նոր ներդրումները, ինչպես նաեւ ապրանքների, տեխնոլոգիաների եւ ծառայությունների մատակարարումը կառուցվող ՀԲԳ-նախագծերն ավարտելու համար։

Եվրամիությունը արգելել է եվրոպական ԶԼՄ-ներին, քաղաքական կուսակցություններին, հիմնադրամներին եւ հասարակական կազմակերպություններին ստանալ ֆինանսավորում ռուսական պետությունից եւ նրա վստահալից անձանցից։

ԵՄ-ը նաեւ սահմանափակումներ է մտցնում «ստվերային» ռուսական նավատորմի հանդեպ, պատժամիջոցների տակ են ընկել 27 նավեր։ Նրանց արգելել են մտնել եվրոպական նավահանգիստներ, ԵՄ ընկերություններին արգելել են ծառայություններ մատուցել նրանց։ Եվրամիությունն առաջիին անգամ ձեռնարկել է միջոցներ՝ ուղղված կոնկրետ նավերի դեմ, որոնք «նպաստում են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմ վարելուն»,- նշված է ԵՄ Խորհրդի հաղորդագրությունում։

Բացի այդ, Եվրամիությունը մեղադրել է 61 կազմակերպության Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին Ուկրաինայի դեմ պատերազմում աջակցելու մեջ։ Այն ընկերությունների դեմ, որոնք գտնվում են այդ թվում նաեւ Թուրքիայում, Չինաստանում եւ ԱՄԷ-ում, մտցվել են ավելի կոշտ արտահանման սահմանափակումներ երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների հանդեպ։

ԵՄ-ը արգելել է նաեւ վաճառել, ներկրել կամ հանձնել Ռուսաստանին ուկրաինական մշակութային արժեքներ, «եթե կա խելամիտ հիմք կասկածելու, որ այդ ապրանքները անօրինաբար են դուրս բերվել Ուկրաինայից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շոլցը մերժել է Զելենսկու կոչը՝ Ուկրաինայի օդային տարածքում հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր խոցելու վերաբերյալ
Գագաթնաժողովում Զելենսկին արևմտյան գործընկերներին կոչ է արել ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային...
Զելենսկին հնարավոր է համարել պատերազմի «թեժ փուլի» ավարտը մինչև տարեվերջ
Ուկրաինայի առաջնորդը նաև ասել է, որ եթե Դոնալդ Թրամփը հաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կանխատեսել է Ուկրաինայում պատերազմի տասը տարով երկարաձգում
Սթոլթենբերգը նաև նախազգուշացրել է եվրոպական երկրներին «մարգարեություններից», որ Դոնալդ Թրամփի...
Թրամփը պնդում է, որ Ռուսաստանը սկսել է պատերազմը Աֆղանստանում ԱՄՆ-ի ձախողումը տեսնելուց հետո
Տեսեք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում. Այն սկսվեց Աֆղանստանից զորքերի...
Կիմ Չեն Ընն աջակցել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի «արդար» պատերազմին և խոստացել է համախմբվել Մոսկվայի հետ
Հյուսիսային Կորեայի կոմունիստական ​​կուսակցության կենտրոնական կոմիտեի շենքում տեղի ունեցած...
Սպիտակ տուն. ԱՄՆ-ն Կիևին չի ստիպի բանակցել Մոսկվայի հետ
Քիրբին նշել է, որ Սպիտակ տունը չի կարող մեկնաբանել իր խորհրդականների հետ Դոնալդ Թրամփի զրույցների...
Ամենաշատ