News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Մոտ 20 մարդու դիակներ են հայտնաբերվել լիթիումի կուտակիչներ արտադրող գործարանում ծագած հրդեհի պատճառով (Հարավային Կորեա, Հվանսոն քաղաք)։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով արտակարգ ծառայություններին։

Զոհվածների մեջ, ենթադրաբար, կան օտարերկրացիներ, այդ թվում Չինաստանի քաղաքացիներ։

Հրդեհն սկսվել է Aricell ընկերության գործարանում տեղի ժամանակով ժամը մոտ 10.30-ին, հրշեջները կրակը մարել են 15.10-ին մոտ եւ սկսել որոնումները գործարանի ներսում։

Մասնագետները նշել են, որ հրդեհի ժամանակ կուտակիչների պայթյունները հանգեցրել են կրակի տարածման, ինչը դժվարացրել է արտակարգ ծառայությունների աշխատանքը եւ խանգարել աշխատողների որոնմանը։ Գործարանում մոտ 35 հազար մարտկոց կար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ