News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիեւը հայտնել է, որ ավարտվել է Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների «գործերի» հետաքննությունը։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, Ալիեւը հայտնել է, որ «գործերն առաջիկայում կհանձնվեն դատարան»։ Նա ասել է, որ քննչական գործողությունները 15 մարդու հանդեպ արդեն ավարտվել են։ «Ներկայում մեղադրյալները, փաստաբանները եւ տուժածները ծանոթանում են քրեական գործի նյութերին։ Ծանոթացման փուլի ավարտից հետո մեղադրական ակտը կհանձնվի դատարան»,- ասել է Ալիեւը։

Վերջերս Ադրբեջանի իշխանությունները 5 ամսով երկարացրել են ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, ինչպես նաեւ խորհրդարանի խոսնակ Դավիդ Իշխանյանի, պաշտպանության նախկին նախարար Լեւոն Մնացականյանի, գեներալ Դավիթ Մանուկյանի ձերբակալման ժամկետները։

ԼՂՀ նախկին ղեկավարները գերի են վերցվել Ադրբեջանի կողմից 2023թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի օկուպացման ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ