News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Յուրաքանչյուր արվեստագետի, յուրաքանչյուր նվիրյալի կորուստը ցավ, վիշտ է բոլորիս համար։ Իրենց գնալով դատարկվում է  այն տողը, գիծը, աստիճանը, որ ձեռք էր բերել տվյալ արվեստագետը: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին,  Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը։

Նա նշեց, որ Լալա Մնացականյանն իր համար միայն դերասանուհի չէր, ընկեր, թանկ ու հարազատ մեկն էր։

«Իր կորստով զգում ես, որ քո ներսում, քո գիտակցությանմեջ ինչ-որ մի բան վերջանում է: Ընդհանրապես, կյանքը մի թատրոն է, որի ավարտին դանդաղ իջնում են վարագույները։ Ափսոս, որ Լալա Մնացականյանի վարագույը կայծակնային էր և թույլ չտվեց, որ նույնիսկ վերջին խոսքն ասի։ Ինչ-որ մի սխալ կա, որ մեր ձեռքում չէ:

Նա երբեք սխալ բառ չարտասանեց բեմից։ Իր ուսանողներին սովորեցնում էր ճիշտ խոսել, արտասանել, ճիշտ շնչել, որ կարողանալ մեկ ամբողջ նախադասություն մեկ շնչով արտաբերել: Ափսոս։ Նմաները մեզ շատ պետք են։ Ցավոք, հրաժեշտ ենք տալիս»,- ասաց Ռուբեն Մաթևոսյանը։

Հիշեցնենք, որ Լալա Մնացականյանը մահացել է հունիսի 22-ին։ Նա 66 տարեկան էր։

Լալա Մնացականյանը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը, որն ավարտել է 1978 թվականին կարմիր դիպլոմով։ Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։ 140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ