News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Վիետնամը ԱՄՆ-ը համարում է ռազմավարական առումով կարեւոր գործընկեր եւ պատրաստ է աշխատել Վաշինգտոնի հետ՝ ամրապնդելու համար Նահանգների համագործակցությունը Հարավարեւելյան Ասիայի երկրների հետ, հայտնել է Վիետնամի արտաքին գործերի նախարար Բույ Թհան Շոնը։

Ինչպես գրել է Vietnam Plus պարբերականը, նախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Արեւելյան Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի գործերի գծով օգնական Դենիել Քրիտենբրինկի հետ։ Բույ Թհան Շոնը տեղեկացրել է, որ Հանոյը նախատեսում է ռազմավարական գործընկերություն զարգացնել Վաշինգտոնի հետ տնտեսական ներդրումային եւ բնապահպանական հատվածներում։

Դիվանագետները քննարկել են նաեւ համաձայնագրերի իրականացման կոնկրետ քայլերը։ Քրիտենբրինկը նշել է, որ ԱՄՆ-ը աջակցում է «ուժեղ եւ ինքնուրույն» Վիետնամին, քանի որ նման պետությունը կհամապատասխանի ԱՄՆ շահերին։ Նա նշել է, որ երկու պետությունների հարաբերությունները «երբեք այնքան ամուր չեն եղել, ինչպես այժմ», իսկ երկկողմ համագործակցությունը զարգանում է գրեթե բոլոր ոլորտներում։ Քրիտենբրինկը հրաժարվել է մեկնաբանել Վիետնամի արտաքին քաղաքականությունը՝ նշելով, որ դա Հանոյի անձնական գործն է։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսին այցելել է Հյուսիսային Կորեա եւ Վիետնամ։ Վերջին անգամ Հանոյում պետության ղեկավարը եղել էր 2017թ. նոյեմբերին, երբ երկրում տեղի էր ունենում Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրների տնտեսական համաժողովը։ Պուտինի վերջին պաշտոնական այցը Վիետնամ տեղի է ունեցել 2013թ. նոյեմբերին։

Պուտինի այցի ընթացքում Մոսկվան եւ Հանոյը ստորագրել են մի շարք փաստաթղթեր, որոնց մեջ են համագործակցության համաձայնությունը բարձրագույն կրթության ոլորտում, համագործակցության ծրագրերը արդարադատության նախարարությունների միջեւ, ինչպես նաեւ կողմերը պայմանավորվել են ամրապնդել համապարփակ ռազմավարական գործընկերությունը։

«Կողմերը նաեւ պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը հավասարության, փոխադարձ հարգանքի, միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին համապատասխան։ ՄԱԿ Կանոնադրության հիմնական սկզբունքների համապատասխան՝ մենք միություններ չենք ստեղծի եւ պայմանագրեր չենք կնքի երրորդ երկրների հետ, որպեսզի վնաս չպատճառենք միմյանց անկախությանը, ինքնիշխանությանը, ինչպես նաեւ տարածքային ամբողջականությանը»,- մեջբերել է Կրեմլի կայքը Վիետնամի նախագահ Թո Լամին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ