News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան սոցցանցում տեղեկացրել է, https://x.com/DmytroKuleba/status/1805142919713558577 որ ելույթ է ունեցել ԵՄ արտաքին գործերի նախարարների Խորհրդում միության դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի հրավերով։

«Ես շնորհակալ եմ ԵՄ 27 անդամ երկրներին Ուկրաինայի եւ Մոլդովայի անդամակցության բանակցություններին հավանություն տալու համար։ Մեր բանակցությունները ԵՄ-ին անդամակցության մասին կսկսվեն վաղը»,- գրել է Կուլեբան։

Նրա խոսքով՝ ինքն ընդգծել է ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթի կարեւորությունը ռուսական տնտեսության հետագա վատթարացման առումով ու ողջունել է ԵՄ վերջին քայլերը սառեցված ռուսական ակտիվների օգտագործման մասով՝ ի շահ Ուկրաինայի։

Կուլեբան առանձին ընդգծել է ռազմական օգնության, հատկապես ՀՕՊ միջոցների մատակարարումն արագացնելու անհրաժեշտությունը։

Նախօրեին բանակցությունների սկսվելու մասին իր թելեգրամ-ալիքում տեղեկացրել էր նաեւ նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Պատրաստվում ենք նոր արդյունքի Եվրամիության հետ հարաբերություններում։ ԵՄ-ը արդեն  հաստատել է բանակցային շրջանակն Ուկրաինայի համար, եւ հունիսի 25-ին սպասում ենք բանակցությունների փաստացի սկսվելուն՝ Ուկրաինայի կառավարական պատվիրակությունը Բրյուսելում կլինի հենց դրա համար»,- գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ