News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Հունաստանն  անընդունելի է համարում լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման սպառնալիքները Կիպրոսի հասցեին։ Այս մասին հայտնել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը Լյուքսեմբուրգում, ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպման ընթացքում։

«Հունաստանը Կիպրոսի կողքին է կանգնած, որը ներկայում ենթարկվում է անխնա եւ ցինիկ սպառնալիքների։ [ԵՄ] անդամ պետության գոյությանն ու ինքնիշխանությանը սպառնալը անընդունելի արարք է»,- ասել է նա լրագրողների հարցազրույցում։

Հունիսի 19-ին «Հեզբոլլահի» առաջնորդ, շեյխ Հասան Նասրուլան հանդես էր եկել տեսաուղերձով, որում հղում էր կատարել առկա տեղեկություններին այն մասին, որ Իսրայելն իբր փորձում է Կիպրոսի ավիաբազաների հասանելիություն ստանալ։ Նա նախազգուշացրել է, որ այդ քայլը կարող է բացասական հետեւանքներ ունենալ կղզեպետության համար։ «Հեզբոլլահի» առաջնորդի տարբերակով՝ այդ դեպքում Կիպրոսը «կդառնա ռազմական գործողությունների համամասնակից», իսկ «Հեզբոլլահի» համար ռազմական թիրախներ կդառնան միջերկրածովյան օբյեկտները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ