News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Հունիսի 19-ին ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Մասիս Կայարանի տարածքում բնակվող 60-ամյա մի տղամարդ հողամասում կանեփ է աճեցնում և ապօրինի պահում թմրամիջոց։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստուգման նպատակով իրավապահներն այցելել են նշված հասցե, որտեղ տեսանելի վայրում նկատել են կանեփի բույսեր և չորացած կանեփանման զանգված։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի 31 բույս և 2 գրամ կանեփանման զանգված։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Տպել
Ամենաշատ