News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Հունիսի 23-ի լուսադեմին՝ ժամը 05.36-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «Շևորլե» մակնիշի մեքենայից կատարվել է գողություն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն ու Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտեցին թարմ հետքերով: Գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեց և Մաշտոցի բաժին տեղափոխվեց Միկոյան փողոցի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ:

Տուժողից ընդունվել է հաղորդում. նա հայտնել է, որ հունիսի 22-ի ժամը 22-ից հունիսի 23-ի ժամը 6-ն ընկած ժամանակահատվածում գողացել են շենքի բակում կայանված «Շևորլեի» լուսարձակները:

Գողոնն առգրավվել է:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Տպել
Ամենաշատ