News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Աբխազիայի ՆԳՆ աշխատակիցները պարզել են հունիսի 23-ին ՌԴ-ի սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության բոլոր մասնակիցներին։ Այս մասին տեղեկացրել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Միջադեպի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, երեք հոգի վիրավորվել է։ Բոլորն Աբխազիայի քաղաքացիներ են։

«Աբխազիայի ՆԳՆ քրեական հետախուզության աշխատակիցները պարզել են փոխհրաձգության բոլոր մասնակիցներին, որը տեղի է ունեցել հունիսի 23-ին «Պսոու» անցակետի մոտ։ Նրանք յոթ հոգի են։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երեք կասկածյալ ձերբակալվել է Աբխազիայում, մեկը՝ Աբխազիայի Հանրապետության սահմաններից դուրս, նա սահմանված կարգով կհանձնվի աբխազական կողմին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են»,- նշվել է հաղորդագրությունում։

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է «Պսոու» մաքսային անցակետի պետ Ալիաս Խիշբան, իրավիճակը սահմանին միջադեպից հետո հանգիստ է, տուրիստների արտահոսք չի նկատվում։ «Ինչպես եւ նախկինում, համրապետություն են գալիս զբոսաշրջիկներ եւ հանգստացողներ»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ