News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին կանչել են ՌԴ արտաքին գործերի նախարարություն անեքսիայի ենթարկված Սեւաստոպոլի հրթիռային հարվածից հետո, տեղեկացվել է ՌԴ գերատեսչության կայքում։

ՌԴ ԱԳՆ հայտարարության համաձայն՝ Թրեյսիին «բողոք է ներկայացվել Վաշինգտոնի կողմից հովանավորվող Կիեւի վարչակարգի նոր արյունալի հանցագործության հետ կապված»։

«Ընդգծվել է, որ ԱՄՆ-ը, որը Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում եւ փաստացի դարձել է հակամարտության կողմ՝ Ուկրաինայի ԶՈւ-ին մատակարարելով ամենաարդիական սպառազինություններ, այդ թվում Սեւաստոպոլի բնակիչների դեմ օգտագործված ATACMS հրթիռներ մարտական կասետային մասերով, որոնց ուղղորդումը իրականացվում է ամերիկացի զինվորական մասնագետների կողմից, Կիեւի վարչակարգի հետ հավասար պատասխանատվություն են կրում չարագործության համար»,- հայտնել են նախարարությունում։

Գերատեսչությունը մեղադրել է ԱՄՆ-ին այն բանում, որ ՌԴ տարածքում ամերիկյան զենքն օգտագործելու իր թույլտվությամբ խրախուսում է «Ուկրաինայի նացիստամետ իշխանություններին ՝ շարունակելու մարտական գործողությունները «մինչեւ վերջին ուկրաինացին»։ ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է, որ Վաշինգտոնի այդ գործողություններն «անպատիժ չեն մնա», եւ «անպայման կհաջորդեն պատասխան միջոցներ»։

Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունում Թրեյսիին կանչելը եւ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը չեն մեկնաբանել։

Հունիսի 23-ին Սեւաստոպոլ ենթարկվել է հրթիռակոծման։ Ռուսաստանը մեղադրել է Ուկրաինայի ԶՈւ-ին։ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ հարված է հասցվել «ATACMS ամերիկյան հրթիռներով, որոնք ունեցել են կասետային մարտական մասեր»։ Զոհվել է չորս մարդ, այդ թվում երկու երեխա, ավելի քան 150 հոգի տուժել է։ ՌԴ Քննչական կոմիտեն ահաբեկչության գործ է հարուցել։ Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես ոչ մի կերպ չեն մեկնաբանել Սեւաստոպոլի հրթիռակոծումը։

Մայիսի վերջին ԱՄՆ-ը թույլ տվեց Ուկրաինային օգտագործել ամերիկյան զենքը Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար։ Խոսքը Ուկրաինայի դեմ գրոհող ռուսական ուժերի ռազմական թիրախներին հարվածելու մասին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ