News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 24-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում. արդեն 3 ամսից ավելի է՝ «Հրազդան ցեմենտ»-ի 450-ից ավելի աշխատակիցներ չեն կարողանում հստակ պատասխան ստանալ՝ թե, ի վերջո, երբ են իրենց մարտ, ապրիլ, մայիս ամիսների աշխատավարձները ստանալու, իսկ հունիսի մասին խոսք էլ չկա, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում աշխատակիցները ասում էին.

Աշխատակիցներից մեկը կայքին հայտնել է. «3, հունիսն էլ հետը հաշված՝ 4 ամիս է՝ չենք կարողանում մեր արդար քրտինքով վաստակած, կարելի է ասել, գրոշները ստանալ: 4 ամիս շարունակ այդ փոշու մեջ մեր առողջության հաշվին աշխատել ենք:

Մենք շատ բան չենք ուզում, մեր աշխատանքի դիմաց ժամանակին վճարեն մեր աշխատավարձերը, որոնք սկսվում են 80 հազար դրամից՝ մինչև 100-120 հազար դրամ»:

Այս պահին գործարանի դահլիճում 70-ից ավելի աշխատակցիներ հանդիպում են սեփականատիրոջ՝ Կոլյա Խաչատուրովի հետ: Աշխատակիցներին ասել են, որ պատասխանատուները դատարանում են, հեսա դատարանը որոշումը կայացնի, փողերը կտան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ