News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Արարատի մարզում մեկնարկել է 2024թ. ամառային զորակոչը, հայտնում են մարզի աշխատակազմից։

Նորակոչիկներին ճանապարհել են Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներն ու այլք։

Մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը ծառայության մեկնող տղաներին կոչ է արել բարձր ոգով մեկնել հայրենիքը պաշտպանելու՝ մաղթելով խաղաղ և անփորձանք ծառայություն:

«Տղերք ջան, հայրենիքին ծառայելը միշտ պատվի ու փառքի գործ է։

Եղեք միասնական, զգոն։ Աստված պահապան և ուղեկից բոլորիդ»,- ասել է նա։

Տղաները ստացել են քահանայի օրհնությունը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ