News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Օրերս Դալան Տեխնոպարկն ամփոփեց հիմնակմախքի շինարարական աշխատանքների մեկ տարին՝ կազմակերպելով «Բաց դռների օր»:

Նախագծի մեկնարկից ընդամենը մեկ տարի անց կառուցապատված է 50.000 քմ մակերես, շինարարությունն ընթանում է սահմանված գրաֆիկից արագ տեմպերով:

IMG_5722.jpg (11.83 MB)

Շինարարության ընթացքին ծանոթանալու համար շին. հրապարակ էին այցելել առկա և պոտենցիալ գնորդներ, գործընկերներ: Դալան Տեխնոպարկի ղեկավար անձնակազմը և թիմի անդամները ներկայացրեցին կատարված աշխատանքը և շնորհակալություն հայտնեցին հյուրերին վստահության և արդյունավետ համագործակցության համար:

Նախագծի ղեկավար Երվանդ Հովհաննիսյանն իր ելույթում նշեց.

IMG_5673.jpg (7.04 MB)

«Դալանի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով: Գրեթե ավարտել ենք չորս հարկի բետոնային աշխատանքները, որտեղ տեղակայվելու են հասարակական նշանակության օբյեկտներ, օրինակ՝ մարզասրահը, լողավազանը, ավտոկայանատեղին, ռեստորանը և այլն: Ընդհանուր առմամբ ունենք 50.000 քմ կառուցապատված մակերես, որը համարժեք է հինգ հատ 14-15 հարկանի շենքի մակերեսին:

DJI_20240611175933_0033_D.jpg (13.13 MB)

Այժմ ավարտում ենք ինժեներական համակարգերի նախագծային աշխատանքները և այս տարի արդեն կառուցված հարկերում մեկնարկելու ենք դրանց մոնտաժային աշխատանքները: 2024 թվականին կմեկնարկենք նաև ֆասադային աշխատանքները»:

Նախագծի կառավարումն իրականացնող 1SQ ընկերության տնօրեն Հայկ Բագրատունին նշեց.

«Դալանի կառուցման նպատակն է ստեղծել տարածաշրջանում միջազգային ստանդարտներին համապատասխան բիզնես պարկ՝ համաշխարհային խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ներգրավման համար։ Տեխնոպարկը ստեղծվում է միջազգային չափանիշների խստիվ պահպանմամբ՝ մասնավորապես նախագծման և կառուցման աշխատանքներն իրականացվում են LEED-ի և BOMA-ի պահանջներին  համապատասխան: 

Մենք համոզված ենք, որ Դալանն իր գաղափարախոսությամբ և տեխնիկական հագեցվածությամբ ձևավորելու է հենց այն միջավայրը, որն իդեալական վայր կլինի նույն գաղափարներով ու հետաքրքրություններով մասնագետների համախմբման համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ