News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը կարևորել է Հայաստան-Բրազիլիա համագործակցության զարգացումը տարբեր ուղղություններով և նշել, որ չնայած երկու երկրների միջև աշխարհագրական հեռավորությանը՝ դրա համար առկա է մեծ ներուժ: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել կոնկրետ նախագծերի մշակումն ու դրանց իրականացման գործում համատեղ հետևողական աշխատանքը: 

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Բրազիլիա համագործակցության օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ