News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. Ժամը 08:40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել 2 կալանավորված անձի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները նշված քրեակատարողական հիմնարկի կալանավորներ 27-ամյա Արեն Հարությունյանն է և 28-ամյա Արտյոմ Ղազարյանը:

Նրանք ի նշան բողոքի բանտի հացադուլավորների համար նախատեսված խցում կուլ են տվել երկաթյա մանր կտորներ (բոլտ, գայկա):

Նրանց բողոքի պատճառը իրենց նկատմամբ հարուցված գործի հետ անհամաձայնությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ