News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Բրիտանական թագավոր Չարլզ III-ի քույրը՝ արքայադուստր Աննան, ուղեղի ցնցում և գլխի թեթև վնասվածքներ է ստացել Անգլիայի արևմտյան Գաթքոմ պարկի երկրամասի նստավայրում տեղի ունեցած միջադեպի հետևանքով։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ:

«Նորին թագավորական մեծության ապաքինումը լավ է ընթանում, և նա գտնվում է հարմարավետ վիճակում, շարունակում է մնալ հիվանդանոցում՝ հետագա զննման համար», - ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ արքայադստերը տեղափոխել են Բրիստոլի ծայրամասում գտնվող Սաութմիդ հիվանդանոց։ Թագավորական ընտանիքի մամուլի ծառայությունը չի բացահայտել միջադեպի հանգամանքները։

Ընդգծվում է, որ նրա մասնակցությամբ այս շաբաթվա միջոցառումները հետաձգվել են։ Այսպիսով, արքայադուստր Աննան չի կարողանա մասնակցել Ճապոնիայի կայսերական զույգի պետական ​​այցի կապակցությամբ հունիսի 25-ին Բուքինգհեմյան պալատում կայանալիք բանկետին։

Փետրվարի սկզբին Բուքինգհեմյան պալատը հայտարարել էր, որ Չարլզ III-ի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։ Մարտին բրիտանական գահաժառանգ Ուիլյամի կինը՝ Ուելսի արքայադուստր Քեթրինը (Միդլթոն), ասել էր, որ ինքը նույնպես քաղցկեղի բուժման կուրս է անցնում։ Այս ֆոնին արքայադուստր Անն էր, ով ստանձնեց թագավորական ընտանիքի մյուս ավագ անդամների պաշտոնական պարտականությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ