News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

«Արարատ ռեզորթ»  հյուրանոցի պահակակետում տեղի ունեցած պայթյունի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, պարզվում են դեպքի հանգամանքները:  Այս մասի այսօր՝ հունիսի 24-ին, NEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

«Պայթյունի հետևանքով տուժել է անվտանգության 39-ամյա աշխատակիցը. նա դեմքի հատվածում այրվածքներ ունի: Տարածքում եղել է տեսանկարահանող սարք, տեսագրությունը առգրավվել է ու զննվել: Նախնական վարկածով պայթյունը տեղի է ունեցել տարածքում գազի կուտակման հետևանքով:  Պայթյունի հետևանքով վնասվել են պահակակետի լուսամուտները»,-հավելեց նա:

«Պայթյունի հետևանքով տուժած քաղաքացին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն»,-NEWS.am-ին հայտնում են Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնից: 

«Երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է միայն պահակակետը,  հյուրանոցը նյութական այլ վնասներ չի կրել:  Հյուրանոցը շարունակում է իր բնականոն աշխատանքը»,-հայտնում են Աղվերանի «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրից:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 23-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում Աղվերանի «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրի անցակետում տեղի էր ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուժել էր մեկ քաղաքացի:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ