News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Ֆրյազինոյում բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ է զոհվել, դրա մասին թելեգրամյան իր ալիքում հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։ Նա նշել է, որ հրշեջները շարունակում են հրդեհի մարման աշխատանքները։ Դեպքի վայրում աշխատում է շտապօգնության 12 բրիգադ։

Սկզբում հաղորդվել էր, որ այրվում է «Պլատան» գիտահետազոտական ​​ինստիտուտի շենքը, սակայն «Росэлектроника» հոլդինգի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ շենքը կապ չունի գիտահետազոտական ​​ինստիտուտների և պաշտպանական արդյունաբերության հետ, «90-ականների վերջին այն դարձել է մասնավոր սեփականություն»:

Ինչպես РИА Новости-ին պարզաբանել են արտակարգ իրավիճակների ծառայությունները, հրդեհի արդյունքում փլուզվել են շենքի կառույցները։

Վերջին տվյալներով՝ հրդեհի մակերեսը հասել է 4,5 հազար քառակուսի մետրի։ Այրվել է չորս հարկ։ դեպքի վայր, որտեղ հրդեհը մարելու համար աշխատում է ավելի քան 100 մարդ և 40 միավոր տեխնիկա, մեկնել է նաև Մոսկվայի ավիացիոն կենտրոնի Կա-32 ուղղաթիռը։ Բարձր ջերմաստիճանի և խիտ ծխի պատճառով փրկարարների աշխատանքը բարդանում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ