News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Հունիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Այս մասին հայտնում է ՊՆ պաշտոնական էջը:

Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը զինված ուժերի համալրման գործընթացի կազմակերպման պատասխանատուների ուղեկցությամբ շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթել բարի և անվտանգ ծառայություն:

ԶՈՒ ավագ սպայակազմը զեկուցել է նախապատրաստական լայնածավալ աշխատանքների, զինակոչիկների բժշկական հետազոտության վերաբերյալ:

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ