News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Մերձմոսկովյան Ֆրյազինո քաղաքի վարչական շենքում բռնկված հրդեհը, նախնական տվյալներով, ութ մարդու կյանք է խլել, դրա մասին «Интерфаксу»-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայություններից։

Ըստ «Известия»-ի՝ մինչ այս Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել էր երկու մարդու մահվան մասին։ Նրանց մահվան պատճառով ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել («Անզգուշությամբ մահ պատճառելը»)։

Վորոբյովը նաև հայտարարել է, որ երկու հրշեջներ այրման արտադրանքից թունավորվելուց հետո օգնության են դիմել, մեկ տուժած էլ վերակենդանացման բաժանմունքում է՝ ծանր վիճակում։ Հրդեհի վայրում շտապօգնության 16 բրիգադ կա։ Կադրեր են հայտնվել նաև, որտեղ երևում է՝ ինչպես են մարդիկ հրդեհից փրկվելու հույսով դուրս ցատկում այրվող բարձրահարկ շենքի պատուհաններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ