News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Դաղստանում կիրակի կատարված ահաբեկչություններին մասնակցած զինյալների գործողությունների համակարգումն ավելի խորն է եղել, քան «Crocus City Hall»-ի վրա հարձակման ժամանակ, քանի որ հարձակումն արվել է մի քանի վայրերում, հայտարարել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովը։

«Այստեղ (Դաղստանում) յուրաքանչյուր քաղաքում կա երկու լոկացիա՝ սինագոգ և ուղղափառ եկեղեցի Մախաչկալայում, ուղղափառ եկեղեցի և սինագոգ Դերբենտում: Բայց այս ամենը համակարգված էր ըստ նպատակների, խնդիրների և, որ ամենակարևորը, ժամանակի առումով»,- ըստ РИА Новости-ի՝ շեշտել է Դաղստանի նախագահը։

Մելիքովի համոզմամբ՝ ավազակներն ուղիղ ծրագիր ունեին՝ գրեթե միաժամանակ մի քանի հարձակումներ կատարելով, իրավապահների դեմ գործողություններով  և այդպիսով խուսափել ձերբակալությունից, սակայն, ըստ Դաղստանի ղեկավարի՝ դա տեղի չունեցավ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ