News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Վրաստան մատակարարվող ռուսական հեղուկ գազի ծավալն այս տարվա մայիսին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,8 անգամ։ Ըստ վրացական լրատվամիջոցների՝ դրա մասին հայտնել են Վրաստանի նավթամթերք ներմուծողների միությունը։

Նշվում է, որ մայիսին հեղուկ գազի ներմուծումը կազմել է 7,45 հազար տոննա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,47 հազար տոննայով, կամ 87,2 տոկոսով ավելի է։ Ներկրված ամբողջ հեղուկ գազի 99,9%-ը, կամ՝ 7,44 հազար տոննան մատակարարվել է Ռուսաստանից։

Կազմակերպության տվյալներով, հանքաձյութի (բիտումի) ներմուծումը մայիսին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22%-ով՝ կազմելով 18,3 հազար տոննա։ Հանքաձյութի մեծ մասը՝ 74,3 տոկոսը, մատակարարվել է Իրաքից։ Այդ ցուցանիշով եԵրկրորդ տեղում Ռուսաստանն է (12%)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ