News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

34-ամյա Լուկասը մոլորվել է Կալիֆորնիայի Սանտա Կրուզ բլուրներում արշավելիս: Նա արշավի է մեկնել հունիսի 11-ին՝ իր հետ վերցնելով միայն լապտերն ու ծալովի դանակը։ Շուտով Լուկասը կորցրել է կողմնորոշում նու ամբողջովին վերջնականապես մոլորվել է, հայտնել է գերմանական Bild պարբերականը։

Լուկասը գրեթե 10 օր թափառել է վայրի անտառով։ Նա սնվել է վայրի հատապտուղներ և իր կոշիկով ջուր խմել։ Տղամարդը ստիպված է եղել քնել տերևներից իր պատրաստած ինքնաշեն անկողնում։ Ըստ ճանապարհորդի՝ իրեն նույնիսկ հետապնդել է լեռնային առյուծը։

«Ինձ հետևում էր լեռնային առյուծը, բայց նա հանգիստ էր։ Ինձնից հեռավորություն պահպանեց։ Առաջին հինգ օրերից հետո սկսեցի հասկանալ, որ լուրջ անախորժությունների մեջ եմ ընկել։ Ամեն օր մտածում էի բուրիտոյի ու տակոյի մասին: Այդ ամբողջ ընթացքում փորձում էի չանհանգստանալ»,- CNN-ին պատմսել է Լուկասը:

Տղամարդուն 10 օր անց գտել են ջրվեժի մոտ անօդաչու թռչող սարքի միջոցով՝ Լուկասը լիովին ուժասպառ էր եղել, և հրաշք էր, որ նա միայն թեթև վնասվածքներ էր ստացել։

Կորած զբոսաշրջիկը հայտնաբերվել է այն վայրից ոչ հեռու, որտեղ նրան տեսել էին վերջին անգամ։ Անտառային հրդեհները ոչնչացրել են այն տեսարժան վայրերը, որոնց մոտով նա անցնում էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ