News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսական աճի հզոր թափը շարունակվել է 2023 թվականին, երբ տնտեսությունն աճել է 8,7%-ով, ինչը նպաստել է մասնավոր սպառման, առևտրի և ներդրումների կայուն մակարդակին: Գնաճը՝ ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալիորեն նվազել է՝ կազմելով -0,7%, ինչը հիմնականում պայմանավորված է հիմնական սննդամթերքի համաշխարհային և ներքին գների նվազմամբ և դրամի արժևորմամբ։

Ակնկալվում է, որ 2024 թվականին աճը կդանդաղի, բայց կմնա կայուն՝ 6%-ի մակարդակում՝ պայմանավորված սպառման և պետական ​​կապիտալի ծախսերով, ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցում: Ակնկալվում է, որ երկրորդ կիսամյակում գնաճը կարագանա։ Ռիսկերը բարձրանում են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային լարվածության, հիմնական առևտրային գործընկերների տնտեսական պոտենցիալ դանդաղումների, առևտրի և կապիտալի արտահոսքի կրճատման պատճառով:

Անորոշ հեռանկարը շարունակական առողջ քաղաքականություն և կայուն կառուցվածքային բարեփոխումներ է պահանջում:

Հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է հավասարակշռություն պահպանի մակրոֆիսկալ կայունության պահպանման և ծախսերի աճող ճնշումների դեմ պայքարի միջև: Կպահանջվեն ծախսերի մանրազնին առաջնահերթության սահմանում, վճռական հարկաբյուջետային քաղաքականություն և եկամուտների կառավարման ջանքեր՝ հարկաբյուջետային տարածք ստեղծելու համար, ներառյալ սոցիալական ինտեգրման, անվտանգության ծախսերի, ենթակառուցվածքների հետագա զարգացման ու առողջապահության արմատական բարեփոխումների համար:

Կառուցվածքային բարեփոխումները պետք է կենտրոնացած լինեն եկամուտների հավաքագրման ուժեղացմանը, հարկաբյուջետային ռիսկերի և պետական ​​ներդրումների կառավարմանը, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերին, արտահանման դիվերսիֆիկացմանը, կառավարման բարելավմանը և կոռուպցիայի նկատմամբ խոցելիության նվազեցմանը, ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Հասատանի տնտեսությանը վերաբերվող զեկույցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ