News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 24-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ, բախվել են 2 «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները. կա 3 վիրավոր: Այս մասին հայտնում է shamshyam.com-ը: 

Կայքի տեղեկություններով, բախման հետևանքով «Nissan»-ներից մեկը կողաշրջվել և հայտնվել է մայթին։  Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ՆԳՆ  Փրկարար ծառայության աշխատակիցները: 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ