News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ նախագահական մրցավազքում երրորդ թեկնածուի հայտնվելու շանսերը մեծանում են երկու հիմնական հավակնորդների՝ հասարակական համակրանք չփայելող Բայդենի ու Թրամփի պատճառով։ Երրորդ թեկնածուն կարող է լինել Ռոբերտ Քենեդի կրտսերը՝ նախագահ Ջոն Քենեդու եղբորորդին և նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ Ֆ. Քենեդիի  որդին, որն աջակցություն է հայտնել Հայաստանին և Արցախին։

14 ամենակարևոր ազգային հարցումներում Քենեդի կրտսերը հավաքում է ձայների 8-17 տոկոսը, գրում է Bild-ը։ Նրա հավանության վարկանիշն ավելի բարձր է, քան երրորդ կողմի ցանկացած թեկնածուի վարկանիշը, քանի որ տեխասցի միլիարդատեր Ռոս Պերոտը 1992 թվականին Ջորջ Բուշի և Բիլ Քլինթոնի հետ մրցավազքում հավաքեց 18,9% և օգնեց Քլինթոնին հաղթել:

Քենեդի կրտսերին «մազ որ մնում» հրավիրվեր հեռուստաբանավեճին, որը շուտով կանցկացվի CNN-ի եթերում: Պատճառն այն է, որ նա ստացել է ձայների ավելի քան 15%-ը միայն երեք հարցումներում, իսկ հեռուստաբանավեճին մասնակցելու համար անհրաժեշտ է առնվազն չորսը:

«Բայդենն ու Թրամփը չեն ցանկանում բանավիճել ինձ հետ, և CNN-ն անօրինական կերպով համաձայնել է նրանց պայմաններին։ Սա հակաամերիկյան և վախկոտություն է»,- իրավիճակը մեկնաբանել է ինքը՝ Քենեդի կրտսերը։

Թրամփն իրարարամերժ հայտարարություններ արեց իր հնարավոր մրցակցի մասին. ապրիլին նա Քենեդի կրտսերին անվանեց «լավ տղա, որը կարող է վնասել Բայդենին», իսկ մայիսին նրան անվանեց «Քենեդիների կլանի ամենաբութ ներկայացուցիչ»։

Դեմոկրատները բավականին բացասաբար են տրամադրված Քենեդի կրտսերի նկատմամբ. մասնավոր զրույցներում նրանք նաև խոսում են հավանական թեկնածուի արմատականության մասին և նշում, որ նրա քաղաքական նախասիրությունները հոր համոզմունքներից հեռու են։

Ինչպես ցույց են տալիս հարցումները Քենեդի կրտսերի օգտին պատրաստ են քվեարկել դավադրության տեսության սիրահարները, կորոնավիրուսի գոյությունը մերժողները, ծայրահեղ ձախերն ու ծայրահեղ աջերը, ինչպես նաև քաղաքականությունից հիասթափված մարդիկ:

Ինքը՝ Քենեդի կրտսերը, մասնավորապես, Covid-19-ն անվանել է գենետիկորեն մշակված կենսաբանական զենք՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները համեմատելով նացիստական ​​ռեժիմի կարգուկանոնի հաստատման հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ