News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Նման իրադարձությունները (ահաբեկչական հարձակում Դաղստանում - խմբ.) կարող են էապես ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանային մակարդակում՝ հատկապես հաշվի առնելով նման ծայրահեղական և ահաբեկչական խմբավորումների կազմակերպման ցանցային բնույթը։ Դրա մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Ներկայում Քարտուղարությունը Ռուսաստանի Դաշնությունից օգնության խնդրանքներ չի ստացել։ Ռուսաստանն ունի իր սեփական ներուժն ու փորձն այս տեսակի խնդիրները հաջողությամբ լուծելու համար։ Զգալի է նաև երկկողմ միջգերատեսչական համագործակցության ներուժը։ Սակայն ես վստահ եմ, որ եթե Ռուսաստանն օգնություն խնդրի, դաշնակիցները մի կողմ չեն քաշվի»,- շեշտել է նա։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչ վերաբերում է Ռուսաստանի ինչ-որ խանդին, պետք էր լավ գործընկեր լինել, պաշտպանել դաշնակիցներին. Ալեն Սիմոնյան
ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցման մասին ավելի վաղ հայտարարել էր նաև վարչապետ Նիկոլ...
Մոսկվայի կողմից Ղարաբաղը Բաքվին հանձնելու մասին ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությունները բացարձակ սուտ են.  Զատուլին
Պարոն Գրիգորյանը նույնիսկ ավելի մեծ ռուսատյաց է, քան իր գործատուն՝ Նիկոլ Փաշինյանը, և մի շարք դեպքերում կանխատեսում կամ հրապարակում է այն, ինչ իր ղեկավարի մտքին է...
ՀԱՊԿ երկրներն իրավունք ունեն ինքնուրույն որոշելու սեփական արտաքին քաղաքականությունը. գլխավոր քարտուղար
Վերջին երկու դարերի պատմությունը ցույց է տալիս, որ ամենահայտնի գործիքը հավաքական անվտանգությունն է...
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը Ալմաթիում նախարարների խորհրդում չի քննարկվել. Լավրով
Նա նշեց, որ ասոցիացիայի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի...
Երեւանի հանդեպ բոլոր պարտավորություններն ուժի մեջ են մնում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ...
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը
Մենք հուսով ենք, որ մեր հայ գործընկերները, և մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ...
Ամենաշատ