News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Զելենսկին երկրի զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատար Յուրի Սոդոլին պաշտոնանակ է արել, նրա փոխարեն նշակելով բրիգադային գեներալ Անդրեյ Գնատովին։

Նախօրեին Ազովի շտաբի պետ Բոգդան Կրոտևիչը Սոդոլի դեմ հայտարարություն էր գրել Հետաքննությունների պետական ​​բյուրոյին։ Նա նշել է, որ Սոդոլ կոմպետենտ հրամանատար չէ, ինչը, ըստ նրա, հանգեցրել է մեծ զոհերի և Ուկրաինայի տարածքային կորուստների։

Միաժամանակ, ըստ տեղական լրատվամիջոցների, Կրոտևիչը խնդրել է Հետաքննությունների պետական ​​բյուրոյին հետաքննություն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում գեներալի հնարավոր աշխատանքի վերաբերյալ։ Ավելի վաղ Սոդոլին քննադատել էր Ռադայի պաշտպանության կոմիտեի ղեկավարի տեղակալ Մարյանա Բեզուգլայան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ