News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Հունիսի 24-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու Հայաստանում Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռեյչլ Քուքն այցելել են Պարեկային ծառայության վարչակազմի, Երևան քաղաքի գնդի և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրի շինհրապարակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ պաշտոնական կայքը: Հայտարարության մեջ ասվում է, որ նրանք շրջել են տարածքում, ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին։

Նշվում է նաև, որ նոր վարչական համալիրը հագեցած է լինելու գերժամանակակից սարքավորումներով, կահավորանքով ու պայմաններով՝ պատրաստ քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ մատուցելուն։ Համալիրն ունի մարզասրահ, լողավազան, հանգստի սենյակներ, որոնք համապատասխանում են միջազգային չափորոշիչներին։

Ներքին գործերի նախարարն ու հյուրերը ծանոթացնել են նաև ընթացիկ փուլում գտնվող շինարարական աշխատանքներին, եղել են Պարեկային ծառայության վարչակազմի, Երևան քաղաքի գնդի ու ենթակա ստորաբաժանումների, քաղաքացիների ընդունելության, վարչական բողոքների ընդունման հատվածներում, Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական շենքում, ավտոտնտեսությունում, մարզական համալիրում, հրաձգարանում։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ