News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ yստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։

Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ...
Եղանակը Հայաստանում
Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +32+34...
Եղանակը` Հայաստանում
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ...
Շոգի պատճառով Աթենքի բոլոր հնագիտական ​​վայրերը փակ են եղել զբոսաշրջիկների համար
Սպասվում է, որ ամբողջ երկրում ջերմային ալիքը կտևի առնվազն մինչև երկուշաբթի, հինգշաբթի օրը ջերմաստիճանը...
Եղանակը Հայաստանում
Հուլիսի 19-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ...
Եղանակը Հայաստանում. շոգը կնահանջի, կլինեն անձրեւներ
Հանրապետության մարզերի մեծ մասում հուլիսի 18-ին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ