News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի առավոտյան նավթի էտալոնային մակնիշի գինը կայուն է նախօրեի վերելքից հետո։

Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 86,06 դոլար, ինչը 0,05 դոլարով (0,06 տոկոս) բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Երկուշաբթի այդ պայմանագրերը թանկացել էին 0,77 դոլարով (0,9 տոկոս)՝ հասնելով ապրիլի 30-ի առավելագույնին՝ մեկ բարելը 86,01 դոլար։

WTI-ի օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքի (NYMEX) ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,05 դոլարով (0,06 տոկոս)՝ մեկ բարելը 81,68 դոլար։ Նախօրեին պայմանագիրը թանկացել էր 0,9 դոլարով (1,1 տոկոս)՝ մեկ բարելը 81,63 դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ