News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Կորեայի Հանրապետության իշխանությունները հայտնաբերել են աղբով լցված մոտ 350 հյուսիսկորեական փուչիկներ, որոնք արձակվել են երեքշաբթի գիշեր։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով Կորեայի Հանրապետության ԶՈւ Շտաբների պետերի կոմիտեին։

Տեղի ժամանակով ժամը 09.00-ին փուչիկներ օդում այլեւս չկային։ Դրանցից մոտ 100-ը ընկել է Սեուլում եւ Կյոնգիդո նահանգի հյուսիսային մասում։ Դրանցում թունավոր նյութեր էին, նշել են մասնագետները։ Հարավկորեացի զինվորականները հայտնել են, որ պատրաստ են վերսկսել բարձրախոսների աշխատանքը սահմանին ցանկացած ժամանակ։

Նշվել է, որ սա նման հինգերորդ ակցիան է անցած ամսվա վերջից։ Սեուլի տվյալներով՝ մայիսի 28-ից Հյուսիսային Կորեան արձակել է մոտ 2 000 փուչիկ։ Փհենյանում նախազգուշացրել են, որ անպատասխան չեն թողնի քարոզչական թռուցիկների արձակումն իրենց տարածքում։ Հարավկորեացի ակտիվիստները թռուցիկներով փուչիկներ են ուղարկել Հյուսիսային Կորեա հունիսի 20-ին։ Հաջորդ օրը Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, հայտնել է, որ ժողովրդական հանրապետությունը մտադիր է զսպել խոսքը եւ պատասխան միոջցներ կձեռնարկի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ