News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Հունիսի 19-ին Նաիրիի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ մայիսի 28-ի գիշերը գողություն է կատարվել Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում գտնվող ավտոլվացման կետից:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղեկությունը ճշտվեց. Բալահովիտ գյուղի բնակիչ 33-ամյա տղամարդը վնասել էր մետաղադրամ ընդունող երկու սարք և գողացել գումար:

Հունիսի 19-ին Բալահովիտ գյուղի իրենց տան մոտակայքում 33-ամյա տղամարդը հայտնաբերվեց, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Նաիրիի բաժին:

Նաիրիի քննչական բաժին ներկայացվելուց հետո տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք: Հանգամանքները պարզվում են:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ