News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Իրանի գերագույն դատարանը չեղարկել է ռեփեր Թումաջ Սալեհիի մահվան դատավճիռը, որին դատապարտել են երկրում հակակառավարական բողոքներին աջակցելու համար։ Այս մասին տեղեկացրել է նրա փաստաբան Ամիր Ռաիսիանը։

«Ինչպես եւ սպասվում էր, գերագույն դատարանը խուսափել է անուղղելի դատական սխալից։ [Թումաջ Սալեհիի] մահվան դատավճիռը չեղարկվել է»,- գրել է Ռաիսիանը։

Փաստաբանի խոսքով՝ դատական կոլեգիան նաեւ հաստատել է, որ Սալեհիի առաջին դատավճիռը, որով նրան նշանակվել էր վեց տարի երեք ամիս բանտարկություն, կայացվել է խախտումներով։ Երաժշտի գործը ուղարկել են նոր քննության այլ դատարան, նշել է Ռաիսիանը։

Սալեհիին ձերբակալել էին 2022թ. հոկտեմբերին, երբ նա հրապարակայնորեն աջակցել էր ընդվզողներին, այդ թվում երգեր գրելով։ Սալեհիին մեղադրել են «Երկրի վրա կոռուպցիա տարածելու մեջ»։ 2023թ. ռեփերին դատապարտել են բանտարկության։

Ավելի ուշ նա գրավի դիմաց ազատ էր արձակվել գերագույն դատարանի որոշմամբ, որը «սխալներ էր գտել նախնական որոշման մեջ»։ Շուտով երաժշտին նորից ձերբակալել են, իսկ 2024թ. ապրիլին նրա փաստաբանը տեղեկացրել էր, որ Սպահան քաղաքի հեղափոխական դատարանը Սալեհիին դատապարտել է առավելագույն պատժի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ