News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը


Տրանսպորտի թանկացման նախագիծը հերթական անգամ հետաձգելը եւս մեկ ահազանգ է երեւանցիների համար, եւ իշխանությունները պետք է իրենց ուշադրությունը սեւեռեն դրա վրա, որ այդտեղ շատ սեւ խոռոչներ կան: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

«Քննարկումների ժամանակ մենք համոզվեցինք, որ գործող սակագները հնարավոր է պահպանել, անգամ կարելի է ունենալ շատ ավելի մատչելի սակագին, որովհետեւ այն սեւ խոռոչները, ստվերները, որ կան «Երեւան ավտոբուս» ընկերությունում, անհերքելի են: Այդ սեւ խոռոչները երեւացին նաեւ GPS համակարգի գնման տենդերի ժամանակ: Մամուլ էլ եղան հրապարակումներ, որ 1,5 անգամ ավելի թանկ են այդ GPS-ները ձեռք բերվել: Այստեղ գործ ունենք դասական վատնման հետ:

Ինչ ավտոբուս ուզում եք բերեք, եթե այդ ավտոբուսների ամորտիզատորները անբիծ լինեն, բամբակից լինեն, ասֆալտապատման այն խայտառակ միտումը, որ կա քաղաքում, ոչ մի տրանսպորտ չի դիմանալու դրան»,-ասաց Սուքիասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ