News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Մերձմոսկվայի Օդինցովոյի դատարանում դիտարկում են գլխավոր դատախազության հայցը հողերի առգրավման մասին, որոնք մինչ այդ պատկանում էին նախագահի գործերի կառավարչի «Բարվիխա» առողջարանին։ Գերատեսչությունում կարծում են, որ 2001թ. այդ տարածքը անօրինաբար դուրս  է բերվել պետական սեփականությունից եւ գնվել իջեցված գնով՝ 54,4 մլն ռուբլով։ «Իրականում այդ հողամասը 13 մլրդ ռուբլի արժե, այսինքն՝ հողամասը գնվել է 236 անգամ իջեցված գնով, ինչը վկայում է կնքված գործարքի անբարեխղճության մասին»,- տեղեկացրել է դատախազը նիստի ընթացքում, հայտնել է РБК-ն։

Գլխավոր դատախազությունը պահանջում է առգրավել 13 հողամասեր 30-ից երկու հարյուր հեկտար մակերեսով, որոնք գտնվում են Բարվիխա գյուղում եւ Ժուկովկայում։ Հայցի գծով պատասխանողների մեջ են «Ուրալխիմ» ընկերության նախկին սեփականատեր, միլիարդատեր Դմիտրի Մազեպինը, «Սիստեմա» բանկի դիտորդական խորհրդի ղեկավար Ալեքսեյ Բուգաչովը, ռեստորատոր Արկադի Նովիկովի կինը՝ Նադեժդա Ադվոկատովան, Mercury-ի հիմնադրի մայրը՝ Զոյա Ստրունինան,  դեւելոփեր Միխայիլ Խուբուտիայի կինը՝ Եկատերինա Ջանաշիան եւ գործարար Վալերի Գոլդիշեւը։

Մազեպինից դատախազությունը ցանկանում է առգրավել 1,35 հեկտար տարածք, Բոգաչովից՝ մոտ 1,4 հեկտար, իսկ գործարար Գոլդիշեւից՝ երկու տեղամաս 2,1 եւ 8,3 հեկտար մակերեսով։ Եկատերինա Ջանաշիան կարող է զրկվել երեք հողամասից՝ երկուսը՝ 30, մեկը՝ 37 հեկտար։

Պատասխանողների պաշտպանությունը պնդում է, որ գործարքի օրինականությունը հաստատում են այդ թվում Մոսկվայի նահանգապետ Բորիս Գրոմովի 2001թ. ստորագրած որոշումը առողջարանին 99 հեկտար տարածք տրամադրելու մերժման մասին եւ այդ որոշումը ամրագրող փաստաթղթերը, որոնք ստորագրվել են Օդինցովոյի շրջանի կարգադրիչ մարմինները։ Գլխավոր դատախազության փաստարկները պատասխանողների կողմն անվանում է գործի հանգամանքներին հակասող։

Մարտին հայտնի է դարձել, որ Մերձմոսկվայի Օդինցովոյի դատարանը սկսել է գլխավոր դատախազության հանցի լսումները, որը վերաբերում է այն տարածքներին, որոնք գտնվում են «Բարվիխա» առողջարանի օգտագործման տակ։ Դատախազության վարկածով՝ 2001թ. անտառային տեղամասը՝ 99 հեկտար մակերեսով, հանվել է դաշնային սեփականությունից, ինչից հետո այն հանձնվել է մասնավոր ներդրողին եւ համարվել է անհատական բնակելիի կառուցում՝ «այդ գործողությունները քողարկելով» ներդրումային ծրագրի իրականացմամբ՝ Մեյենդորֆ կալվածքի վերակառուցմամբ։ Դրա իրականացմամբ պետք է զբաղվեր «Քանթրի-Պրո» ընկերությունը, որը հետագայում սկսել է «մասնատել հողերը»՝ հետագա վաճառքի նպատակով, տներ կառուցելու համար, նշել են գերատեսչությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ