News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփի երկու կարեւոր խորհրդականները նրան են ներկայացրել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պլան, եթե նա հաղթի նախագահական ընտրություններում։ Ինչպես գրել է Reuters-ը, նա նախատեսում է նախազգուշացում Կիեւին Սպիտակ տան կողմից, որ Ուկրաինան կշարունակի ստանալ ԱՄՆ ռազմական օգնությունը միայն այն դեպքում, եթե խաղաղության բանակցությունների մեջ մտնի Ռուսաստանի հետ։

ԱՄՆ-ը միեւնույն ժամանակ նախազգուշացնում է Մոսկվային, որ Կիեւի հետ բանակցություններից ցանկացած հրաժարում կհանգեցնի Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության ուժեղացում, գործակալության հարցազրույցում ասել է Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդականներից մեկը՝ պաշտոնաթող գեներալ-լեյտենատ Քիտ Քելոգը։

Քելոգի եւ Ֆրեդ Ֆլեյցի մշակած պլանի համաձայն, որոնք ղեկավարել են ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը Թրամփի նախագահության օրոք 2017-2021թթ., Թրամփի հաղթանակի դեպքում չափազանց կարեւոր կլինի Ռուսաստանին եւ Ուկրաինային արագ բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելը եւ հաշտություն կնքելը։

Պլանի հիմնական տարրերը ներկայացված են փաստաթղթում, որը հասանելի է Թրամփի կողմնակից հետազոտական կենտրոններից մեկի կայքում։

Քելոգը եւ Ֆլեյցը ներկայացրել են իրենց ռազմավարությունը Թրամփին, որը, Ֆլեյցի խոսքով, դրական է արձագանքել։ «Ես չեմ պնդում, որ նա համաձայնել է ռազմավարությանը կամ դրա յուրաքանչյուր բառին, բայց մենք ուրախ էինք նման արձագանք ստանալ»,- ասել է նա։

Սակայն Թրամփի մամուլի քարտուղար Սթիվեն Չունգը ընդգծել է, որ պաշտոնական կարող են համարվել միայն այն հայտարարությունները, որոնք Թրամփը կամ նրա քարոզարշավի լիազորված անդամներն են արել։

Նման առաջարկը  կնշանավորեր ԱՄՆ դիրքորոշման կտրուկ փոփոխություն Ուկրաինայի աջակցության հարցում եւ կբախվեր դիմադրության ինչպես Կիեւի եվրոպացի դաշնակիցների, այնպես էլ Հանրապետական կուսակցությունում Ուկրաինայի առակցության կողմնակիցների կողմից, նշել է Reuters-ը։

ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածուն բազմիցս հայտնել է, որ հաղթանակի դեպքում 24 ժամում վերջ կդնի Ուկրաինայում պատերազմին, բայց մանրամասներ չի նշել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ