News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

«Թղթակիցներ առանց սահմանի» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը (RSF) WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ազատումը բրիտանական բանտից, որտեղ նա գտնվում էր 2019 թվականից, անվանել է լրագրության հաղթանակ։

«Մենք մեծ թեթեւություն ենք զգում, որ այդ դատավարությունները վերջապես ավարտվեցին։ Դա լրագրության եւ մամուլի ազատության հաղթանակն է»,- նշվել է կազմակերպության կարճ հայտարարությունում, որը հրապարակվել է X-ում։

2019 թվականից Ասանժը գտնվում էր բրիտանական «Բելմարշ» բանտում, որտեղ հայտնվել էր Լոնդոնում Էկվադորի դեսպանության տարածքից վտարվելուց հետո։ Ավելի քան հինգ տարի Վաշինգտոնը փորձում էր հասնել նրա արտահանձնմանը ԱՄՆ, որտեղ նրան վերագրում էին հանցագործություններ՝ կապված ամերիկյան պատմության մեջ գաղտնի տեղեկատվության բացահայտման ամենամեծ դեպքի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ