News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Ինչպես տարհանել մարդկանց սելավահոսքով շենքին գամված ավտոմեքենայից։ ՃՏՊ-ների առավել բարդ տեսակների ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ արտագնա դասընթաց են անցկացրել Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հրահանգիչները ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արմավիրի մարզի մասնագետների համար։ Դասընթացի նպատակն է եղել բարելավել հայ փրկարարների՝ ՃՏՊ-ների ժամանակ աշխատանքային հմտությունները։

«Դասընթացների ընթացքում հայ փրկարարներն ուսումնասիրեցին վթարված տրանսպորտային միջոցներից հիդրավլիկ և պնևմատիկ գործիքների կիրառմամբ տուժածներին դուրս բերելու և նրանց որակյալ առաջին օգնություն ցուցաբերելու տարբեր մեթոդներ»,- տեղեկացնում են կենտրոնից։

Փրկարարները մշակել են տրանսպորտային միջոցը կայուն դիրքով ամրացնելու գործողություններ։ Դասընթացի շրջանակներում օգտագործվել են ալպինիստական սարքավորումներ՝ տուժածի մոտ իջնելու և նրա հետագա տարհանման համար:

Վերջում փրկարարները ստացել են անհատական վկայականներ՝ դասընթացը հաջողությամբ ավարտելու վերաբերյալ։

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, որը բացվել է 2016 թվականի մարտին Երևանի արվարձանում, իրականացնում է որոնողափրկարարական գործողություններին աջակցելու և տարերային աղետների հետևանքների վերացման, ինչպես նաև ազգային արտակարգ ծառայությունների անձնակազմի որակավորման բարձրացմանն ուղղված աշխատանքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում և Երևանում դեսպանների փոփոխության մասին լուրերը
Դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի պաշտոնում նրա գործունեությունը լիովին համապատասխանում է...
Զախարովա. Ի՞նչը նախկինում թույլ չէր տալիս ԱՄՆ-ին նման առատաձեռնություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ
Արևմուտքի այս անամոթ ոճը ենթադրում է լիակատար անտեսում նրանց շահերի և մտահոգությունների նկատմամբ...
ՌԴ ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել հայ-ամերիկյան առաջիկա զորավարժությունների կապակցությամբ
Ինչպիսի խաղաղ խաղաղապահ նպատակներ էլ հայտարարեն արևմտյանները, հիմնական խնդիրն ակնհայտ է...
«Հրապարակ». Փաշինյանի գալը մեր բացթողումն էր՝ գիտեինք, որ նա գալու է իշխանության, բայց ոչինչ չարեցինք կանխելու համար
Գիտեք, անկեղծ ասած, ես հայկական կողմից այդ մասին շատ եմ լսել, շատ եմ կարդացել, բայց ես առաջին օրը չէ, որ...
Մենք պետք է խրախուսենք ներդրումները գիտության և տեխնոլոգիաների մեջ. Պապոյանը՝ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Իննոպրոմ» միջազգային...
Հայաստանը փորձում է իրեն հեռու պահել Պուտինի ազդեցությունից և ավելի մոտ գնալ Արևմուտքին. Ջո Ուիլսոն
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ Ադրբեջանն իր նավթային ու գազային ռեսուրսներից է...
Ամենաշատ