News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Մոտ հազար մարդ տարհանվել է Ղրղզստանում հորդ անձրեւից հետո առաջացած սելավաջրերի պատճառով։ Այս մասին տեղեկացրել է հանրապետության ԱԻՆ-ը։

«Բատկենի մարզի Կադամժայսկի շրջանում սելավաջրերի պատճառով տարհանվել է մոտ հազար տեղի բնակիչ»,- նշվել է հաղորդագրությունում։

Տարերային աղետի հետեւանքների վերացման համար աղետի գոտի են ուղարկվել որոնողա-փրկարարական ջոկատի մասնագետներ, ինչպես նաեւ ծանր տեխնիկա եւ բուժաշխատողներ՝ տեղի բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար։

ԱԻՆ ղեկավար Բոոբեկ Աժիկեեւի հանձնարարությամբ Բատկենի մարզում համապատասխան ծառայությունների գործողությունների համակարգման համար ուղարկվել է նախարարության բնակչության եւ տարածքների պաշտպանության վարչության պետ Ասան Սուլայմանովը։

Սելավաջրերը իջել են Բատկենի մարզի լեռներից հորդ անձրեւներից հետո։ Զոհեր եւ տուժածներ չկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ