News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 12
Տեսնել լրահոսը

Ես ապրիլին ավագանու նիստում հարց բարձրացրեցի ասֆալտբետոնյա ծածկի նորոգման տեխհսկողության վերաբերյալ. Օրինակ 1,5 մլն դրամ արժողությամբ տենդերը շահում էին 45 հազար դրամով, կամ 4 մլն դրամ արժողությամբը շահում էին 270 հազարով: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը:

«Անցել է երկու ամիս, ուզում եմ իմանալ՝ ինչ փոփոխություններ են իրականացվել այդ ոլորտում, ինչ աշխտանքներ են կատարվել, որ փուլում են դրանք»,-ասաց նա:

Ի պատասխան քաղաքապետ Տիգրան  Ավինյանն ասաց. «Մենք ունեցել ենք տեխհսկողության մի քանի պայմանագրերի խզում, մասնավորապես, այն հիմնավորմամբ, որ այդ տեխհսկողները որոշակի մոլորության մեջ են մեզ գցել, եղել են փոխկապակցված, արդեն իսկ «սեւ ցուցակում» հայտնված ընկերությունների հետ: 

Մենք որոշակի առաջրկներ ձեւակերպել ենք եւ դրանք պարբերաբար ֆինանսների նախարարությանն ենք ներկայացնում, որ նրանք դրանք հաշվի առնեն: Դա միայն մեր խնդիրը չէ, ՀՀ-ում գրեթե բոլոր գերատեսչություններն այս մասով խնդիրներ ունեն»:

Ավինյանը հանձնարարեց նիստից հետո քննարկում անցկացնել եւ իրեն զեկուցել: 

Ավագանու ընդդիմադիր անդամը նկատեց, որ վերհսկողության գործառույթները շատ են խճճված. «Ստացվում է շատ խուճուճ եւ խառը պատմություն, ուստի աշխատանքներն էլ են լինելու խառը եւ խուճուճ, ու  չենք իմանալու, թե բացի քաղաքային իշխանություններից  ով է մեղավոր քաղաքում այսքան շատ փոսերի առկայության համար: Եթե պատկերացնենք, որ չկա կոռուպցիա, միեւնույն է, կա մարդկային գործոն եւ նույն մարդը կամ նույն վարչությունը սխալվելու դեպքում չի տեսնելու իր սխալը: Իսկ այլ վարչությունը կնկատեր ու կշտկեր: Ինչո՞ւ ենք բոլոր հսկողական կամ վերահսկողական գործառույթները  տեխհսկողության հետ կապված տվել նույն վարչությանը»,-ասաց նա:

Ավինյանն արձագանքեց, որ քաղաքապետարանն ունի առանձին վերահսկողակն վարչություն, որ երբ կոնկրետ խնդիր է բացահայտվում, իրականացնում է իր գործառույթները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ