News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 12
Տեսնել լրահոսը

«Վայրի մի բան» անունով պեկինեսը համարվել է «աշխարհի ամենաանճոռնի շունը 2024թ. արդյունքներով, տեղեկացրել է կալիֆոռնիական Սոնոմա Մարին տոնավաճառի կայքը, որն իրականացնում է մրցումները։

Ավելի վաղ շունը արդեն չորս անգամ մասնակցել էր մրցույթներին, բայց առաջին տեղն զբաղեցրել է առաջին անգամ։

«Վայրի մի բանը» ութամյա պեկինես է, նա առողջ եւ երջանիկ հիասքանչ անճոռնի է»,- նշված է հաղթողի թերթիկում։

Կայքում նշվել է, որ շունը փոքր հասակում վարակվել է շների ժանտախտով։ Նա միշտ լեզուն դուրս գցած վիճակում է այն պատճառով, որ հիվանդությունը կանգնեցրել է ատամների աճը։ Առջեւի աջ թաթը կաթվածահար է եւ ծռված։ Թերթիկի տվյալներով՝ Վայրի մի բանը օգնում է քարոզել ընտանի կենդանիների պատվաստումը։ Շան տիրուհին հինգ հազար դոլար կստանա եւ կմասնակցի NBC ալիքի Today շոուին։

Ամենաանճոռնի շների մրցույթը անցկացվում է կալիֆոռնիական Պետալումայում 1971 թվականից։ Հաղթողին ընտրում է ժյուրին, բայց հանդիսատեսները կարող են ընտրել իրենց ֆավորիտին օնլայն քվեարկությամբ։

«Մեր հանրահայտ միջոցառումը նվիրված է այն անկատարություններին, որոնք շներին առանձնահատուկ են դարձնում։ Մրցույթը ոչ միայն զվարճացնում է, այլեւ հռչակում ցանկացած կենդանու սիրելու կարեւորությունը»,- նշել են մրցույթի կազմակերպիչները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ