News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Արգենտինայում գործազրկության մակարդակը 2024 թվականի առաջին եռամսյակում աճել է երկու տոկոսային կետով՝ հասնելով 7,7 տոկոսի։ Այս մասին են վկայում երկուշաբթի օրը Հանրապետության վիճակագրության և մարդահամարի ինստիտուտի հրապարակած տվյալները։

«2024 թվականի առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը, որը չափում է աշխատանքի համար հասանելի և ակտիվորեն աշխատանք փնտրող գործազուրկների տեսակարար կշիռը տնտեսապես ակտիվ բնակչության նկատմամբ, կազմել է 7,7 տոկոս»,- ասվում է զեկույցում։ 2023 թվականի վերջին այս ցուցանիշը կազմել է 5,7%։

14 տարեկանից բարձր կանանց շրջանում գործազրկության մակարդակը հասնում է 8,4%-ի, տղամարդկանց մոտ՝ 7%-ի։

Զեկույցի հեղինակները վերլուծել են 31 քաղաքային ագլոմերացիաներ, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է գրեթե 30 միլիոն մարդ: Դրանցից 48%-ը պատկանում է տնտեսապես ակտիվ բնակչությանը, այսինքն՝ զբաղված կամ աշխատանք փնտրող բնակիչներին։ Արգենտինայի ընդհանուր բնակչությունը կազմում է 47,1 միլիոն մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ